ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Բա որ «Համոն փողը տված լինի՞»

Բա որ «Համոն փողը տված լինի՞»
26.06.2012 | 22:26

ՖԻՖԱ-ն փորձարկում է ավանդապաշտ, նորամուծություններին դժվարությամբ գնացող այնպիսի երկիր, ինչպիսին Անգլիան է: Եվ միայն ՈՒԵՖԱ-ն է, որ դիմադրում է: Խոսքը վերաբերում է ֆուտբոլում խաղային վիճելի դրվագների պրոբլեմը լուծելուն միտված ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: «Ես լրիվ դեմ եմ նրան, որ մրցավարները նստեն մոնիտորի դիմաց ու խորհուրդներ տան», -սա ասողը ֆրանսիացի Միշել Պլատինին է` ՈՒԵՖԱ-ի նախագահը: Նրա համոզմամբ՝ բրիտանացիներն ու ՖԻՖԱ-ն պատմական սխալ են գործում: Պլատինիին հասկանալ կարելի է. այդպես փակվում է մի հսկայական ոսկե երակ: Չէ՞ որ, օրինակի համար ենք ասում, եթե պլանավորված է, որ մեկ քառորդ դուրս պիտի գա Անգլիան, կադրերը հետ տալով կարելի է տեսնել, դարձյալ օրինակի համար ենք ասում, որ ՈՒկրաինայի խփած գոլը գոլ էր: Թարսի պես էլ կարող է «Համոն փողը տված լինի»: Բա հետո՞:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ